
Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին մարտի 4-ին ժամը 00։05-ի սահմաններում բախվել են «Mercedes-Benz» և «DAF» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղում մահացել են։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր մեկնած փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և մեկ ուղևորի դիերը։ Մյուս երկու ուղևորների դիերը գտնվել են ավտոմեքենայից դուրս․ դիերը փրկարարները մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։