Ալափարսի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրակ...

Կասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը, քանի որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր: Անհամապատասխանությունների փաստն արձանագրել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները:

«Սննդամթերքի պահեստի հատակը և պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից։ Խոհանոցի առաստաղը նախագծված և կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի և նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը»,- Մանրամասներ են հայտնում ՍԱՏՄ-ից։ 

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է մսուր-մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: