Ակնկալում ենք, որ Եվրոպայի հետ կարողանալու են...

Վերջին շրջանում ինտենսիվ երկխոսությունը, որ կա ԵՄ-ի ու ԵՄ անդամ երկրների հետ, բացել է նոր հնարավորություններ. հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովին։

«Անվտանգության թեմայով այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ մենք նախկինում չենք ունեցել»,- ասել է նա։ Ըստ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում առաջընթաց է գրանցվել. «Ակնկալիք ունենք, որ և հավաքական Եվրոպայի հետ, և անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը։ Եւ երբ ասում եմ անվտանգային համագործակցություն, նկատի չունեմ միայն ռազմականը, այլ՝ անվտանգություն ավելի լայն կոնտեքստում։ Մեր տնտեսական համագործակցությունն իր ենթատեքստում կարող է ունենալ անվտանգային բաղադրիչ»,- ասել է նա։