Ակնկալում ենք առաջիկա տարիներին Հայաստան-ԱՄՆ...

Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով:

«Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,- գրված է նախարարության Իքսի էջում: