«Այն նպատակը և օրակարգը, որ դրված էր սեղանին երբեք չէր կարող սպառված լինել, որովհետև երբ ասում ենք օրակարգը սպառված է, նշանակում է սպառված է Հայաստանն ու Արցախը։ Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողորդի այս ճակատագրական փուլում մեկ ևս անգամ ցույց տվեց՝ երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները ։ Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց քայլերն ու գործղությունները, որ անում, մեկ մեկ անգամ ևս դա փաստեց։ Այդ ֆորմատից դեռ ակնկալիքներ կան , ինչ կլինի հետագայում, արդյոք նոր հանդիպում տեղի կունենա, ինչ արդյունքներ կարձանագրվի այս պահին չեմ կարող ասել, բայց ակնկալիքները կան և դա շատ բանական է»,-հրավիրված ասուլիս ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ի պատասխան Վեհափառի ու նախագահերի հանդիպման վերաբերյալ հնչեցված հարցին։



