Ակնհայտ է, թե ում պրոյեկտն է Նիկոլ Փաշինյանը....

Մի տարբերակ կա իրականում՝ բանակի և ժողովրդի միավորումը և պայքարը այդ պրոյեկտի դեմ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։

«Ակնհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն ում պրոյեկտն է, ես համոզված եմ, որ դա  գլոբալիտական և թուրք-ադրբեջանական պրոյեկտ է»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք հանրային աջակցություն ունի Նիկոլ Փաշինյանը, Սահակյանցը նշեց․ «Մարտի մեկի ցույցը ապացուցեց , որ Նիկոլ Թաշինյանը կտրվել է իրականութունից։ Դա շատ փոքր տոկոս է կազմում»։