Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատ...

Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե: