Ախալքալաքի քաղաքապետ է նշանակվել Մելքոն Մակար...

Հոկտեմբերի 29-ին, քաղաքապետարանի նիստերի դահլիճում քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցներին ներկայացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանը, հայտնում է Jnews-ը։

Ներկայացմանը ներկա էր Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։Մելքոն Մակարյանին ներկայացրել է Ախալքալաքի թիվ 40 ՇԸՀ նախագահ Հասմիկ Մառանգոզյանը։

Շրջանի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին իր ելույթում մասնավորապես ասել է.

«Շնորհավորում եմ Մելքոնին քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ, Սամցխե-Ջավախքը միակ շրջանն է, որտեղ երկրորդ փուլ չի ​​ անցկացվում, շնորհակալություն նման արդյունքի և աշխատանքի համար, սա ձեր աշխատանքի արդյունքն է, մեր խումբը շարունակելու է աշխատել երկրի զարգացման ուղղությամբ»։

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։