Հոկտեմբերի 27-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հանդիպել եմ ակադեմիայի մագիստրանտների հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Ուսանողների հետ քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության կարևորությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,- գրել է Գրիգորյանը։



