Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումների նպատակով կայցելի Սլովակիա և Մոլդովա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրիգորյանի հետ գործուղման կմեկնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սեւակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը։
Փաստաթղթում նշվում է, որ հայ պատվիրակները մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնեն Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։