Աջափնյակում կրակոցների գործով 1 անձի նկատմամբ...

Աջափնյակում տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Ձերբակալման որոշում է կայացվել։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի(սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից) 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով (կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը):

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Աջափնյակում կրակոցներ են հնչել: Կրակոցների հետևանքով մահացել է  45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոց էին տեղափոխվել 7 հոգի: