«Աջափնյակ» մետրոյի նախագիծը անցել է բոլոր փոր...

Մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային բոլոր փորձաքննություններն արդեն անցկացվել են։ 

Այս մասին փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, եթե ոչ այս տարվա ավարտին, ապա արդեն գալիք տարում կլինի նաև շինարարության մրցույթը։

«Եթե ոչ այս տարի, մյուս տարվանից կսկսենք արդեն շինարարության մրցույթը։ Այդ փորձաքննությունը բավականին ձգձգվել էր, բայց այժմ մենք ունենք այդ արդյունքները, ինչը մեզ թույլ է տալիս գնալ մրցութային ճանապարհով»,-մանրամասնեց փոխքաղաքապետը։