Աջակցության միջոցառումների շրջանակը կընդլայնվ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։

 

Այսօրկայացածխորհրդակցությանժամանակնախամփոփվելենմիջոցառումներիկատարմանընթացիկարդյունքները, տեղեկատվությունէներկայացվելկորոնավիրուսիհետևանքներիչեզոքացման 11-րդև 12-րդմիջոցառումներիվերաբերյալ, նշվելէ, որընթացքիմեջենսոցիալականթիրախայինաջակցությանմիջոցառումներիմշակմանաշխատանքները։ Ապաներկայացվելեն հաստատված որոշմիջոցառումներիլրամշակմանվերաբերյալկոնկրետառաջարկներ, որոնք, ըստհեղինակների, հնարավորությունկտանընդլայնելտնտեսականևսոցիալականօժանդակությանշահառուներիշրջանակը։Վարչապետըհանձնարարելէնախագծայինտեսքիբերելդրանքևներկայացնելկառավարությանհաստատմանը։

 

Հաջորդիվ քննարկվել են ՀՀ պարենային անվտանգությանը և գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացմանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է եղել աշնանացանի համար ֆերմերային տնտեսություններին ցորենի որակյալ սերմացուի մատակարարման գործընթացի կազմակերպմանը, հնարավոր օժանդակության նպատակներին և գործիքակազմին։ Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ։

 

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ պետությունը հետաքրքրված է այնպիսի ծրագրի իրականացմամբ և այնպիսի մեխանիզմների ներդրմամբ, որոնք, բացի շուկայի ինքնաբավությունն ապահովելուց, նաև կփոխեն հացահատիկի մշակման մշակույթը Հայաստանում։ Կառավարության ղեկավարն այս համատեքստում հետաքրքրական է համարել Արցախի հետ փորձի փոխանակումը և հանձնարարել շարունակել ծրագրի մշակման աշխատանքները։

 

Խորհրդակցությանը քննարկման առարկա է դարձել սոցիալական աջակցության բաղադրիչով բնապահպանական միջոցառումներ իրականացնելու գաղափարը, այն է՝ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրներ ունեցող բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց աջակցության տրամադրում։ Արծարծվել են ծրագրի իմպլեմենտացիոն շղթային, մուլտիպլիկատիվ էֆեկտին, մոնիթորինգին վերաբերող և այլ հարցեր։ Գաղափարն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։

 

Կարևորելով նման ծրագրի իրականացումը, որն ունի և՜ բնապահպանական, և՜ սոցիալական բաղադրիչ՝ վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ մշտադիտարկման գործիքակազմով պետք է ապահովել ծրագրի հաշվետվողականությունը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է լրամշակել առաջարկը քննարկման արդյունքներով և ներկայացնել հաստատման։