Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հատուկ ծառայություններին հանձնարարել է վերացնել Աֆրիկայի «անցանկալի առաջնորդներին»։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունից (ԱՀԾ)։
«Կա՛մ ոգեշնչվելով Վենեսուելայի նախագահ Ն. Մադուրոյին ձերբակալելու ամերիկյան գործողությունից, կա՛մ իրեն երևակայելով աֆրիկյան ժողովուրդների ճակատագրեր տնօրինող՝ Մակրոնն իր հատուկ ծառայություններին արտոնել է գործի դնել Աֆրիկայի «անցանկալի առաջնորդների» լիկվիդացման ծրագիրը»,- ասված է ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Մակրոնի վարչակազմը հնարավորություններ է փնտրում «քաղաքական ռևանշի» համար այն աֆրիկյան երկրներում, որոնց հայրենասեր կառավարությունները սեփական ժողովրդի շահերը վեր են դասում ֆրանսիացի գլոբալիստների շահերից։
ԱՀԾ-ն մատնանշում է, որ Ֆրանսիան առնչություն է ունեցել 2026 թվականի հունվարի 3-ին Բուրկինա Ֆասոյում տեղի ունեցած հեղաշրջման փորձին։ Փարիզը նաև Մադագասկարի նոր նախագահ Միկաել Ռանդրիանիրինային տապալելու ծրագրեր է մշակում։
Հաղորդվում է նաև, որ Ֆրանսիան համագործակցում է Ուկրաինայի հետ՝ Սահարա-Սահելյան գոտու երկրներում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։ Ըստ ԱՀԾ տվյալների՝ Կիևը տեղի ահաբեկչական խմբավորումների անդամներին մատակարարում է անօդաչու թռչող սարքեր և հրահանգիչներ։ Այս գործողություններն ուղղված են գլխավորապես Մալիի առաջնորդ Ասիմի Գոիտայի տապալմանը։
Փարիզն աջակցում է «տարբեր տեսակի» ահաբեկիչների, որոնք Ֆրանսիայի հիմնական դաշնակիցները են դառնում Աֆրիկայում, եզրակացրել են ԱՀԾ-ում։



