ԱՀԿ-ի կողմից հաստատված ցանկացած պատվաստանյութ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութ, որն ինքը թույլատրել է արտակարգ օգտագործման համար, պետք է ճանաչվի երկրների կողմից, քանի որ նրանք բացում են իրենց սահմանները պատվաստված ճանապարհորդների համար:

Բացի Pfizer-BioNTech-ի, Moderna Inc.-ի, AstraZeneca-ի եւ Johnson & Johnson-ի պատվաստանյութերից, ԱՀԿ-ն նաեւ կանաչ լույս է վառել չինական Sinovac-ի եւ Sinopharm-ի համար:

Եվրամիությունը մայիսին հայտարարել էր, որ կճանաչի միայն Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստումները, թեեւ առանձին երկրներ կարող են թույլ տալ նրանց մուտքը, ովքեր այլ պատվաստանյութեր են ընդունել, այդ թվում` ռուսական «Սպուտնիկ V»: ԵՄ կարգավորիչ մարմինը ներկայումս քննարկում է Sinovac չինական պատվաստանյութի արտոնագրման հարցը, բայց որոշում ընդունելու ժամկետը հայտնի չէ:

«Միջոցները, որոնք թույլ են տալիս ճանապարհորդել միայն ԱՀԿ-ի կողմից հաստատված դեղամիջոցներով պատվաստումների դեպքում, փաստորեն կստեղծեն երկաստիճան համակարգ` էլ ավելի ընդլայնելով պատվաստանյութերի միջեւ համաշխարհային տարբերությունը եւ խորացնելով անհավասարությունը, որը մենք արդեն տեսել ենք COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման մեջ: Սա բացասաբար կանդրադառնա այն տնտեսությունների աճի վրա, որոնք արդեն ամենից շատ են տուժում»: