Ահաբեկում և հայհոյանք․ հանրայինը նոր հատակ է...

Հանրային հեռուստաընկերությունը բոլոր իշխանությունների ժամանակ է եղել իշխանության խոսափողը, բայց այն ինչ այս պետական հեռուստաընկերության հետ արեց Փաշինյանի իշխանությունը, հնարավոր բոլոր սահմանների խախտում էր, անհատակ ստորացում էր հեռուստատեսություն ասվածի համար։

Նախորդ շաբաթվա ավարտին, հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկումից հետո, Պետրոս Ղազարյանը հարցազրույց էր անցկացնում Սասուն Միքայելյանի հետ։ Այն որ Սասուն Միքայելյանը հանրայինի եթեր է դուրս գալիս՝ դա արդեն ստորացում է եթերի համար, բայց նա ոչ միայն եթեր դուրս եկավ, այլև դրսվորվեց իր համար ամենաբնական ձևով՝ եթերում հայհոյանքներ հնչցրեց, իսկ ավելի կոնկրետ նա «քֆուր դրեց» իրեն քննադատող ընդդիմախոսների վրա։ Միքայելյանի խոսքից տպավորություն էր, թե գործ ունենք քուչի մակարդակի ռազբիրատի հետ։

Հաջորդ դրվագում հանրայինը նմանվեց շատերիս հայտնի իսլամիստ ահաբեկիչների խոսափողի, քանի որ Միքայելյանը չբավարարվելով հայհոյանքներով, սպառնալիքներ հնչեցրեց, թե պատժելու է իրեն քննադատողներին ու մեղադրողներին։

Հետաքրքիր է, որ անգամ բարոյական այս հատակից, իշխանությունները բղավում են ընդդիմադիր մեդիայի իբր էթիկայի չպահպանման մասին։