Սեպտեմբերի 19-ին ժամը 15:53-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Հարավ համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին:
Ժամը 15:55-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր:
Ժամը 16:50-ին հրդեհաշիջման աշխատանքներին օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել երկրորդ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկը և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:07-ին, մարվել` ժամը 19:16-ին:
Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 45 հա չոր խոտատարածք և թփեր:
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:



