ԱԳՆ-ում ՄԱԿ-ի մոդել համաժողովի նիստին մասնակի...

Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված ՄԱԿ-ի մոդել համաժողովի եզրափակիչ նիստը և փակման հանդիսավոր արարողությունը։ Համաժողովը նվիրված էր ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 33-ամյակին և ՀՀ դիվանագետի օրվան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, որին հաջորդել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի մոդելավորումը՝ Մարդու իրավունքների խորհրդի անդամ և դիտորդ երկրների, ինչպես նաև ՀԿ-ներ ներկայացնող երիտասարդ պատվիրակների մասնակցությամբ։ Համաժողովի արդյունքներով մասնակիցներն ընդունել են Երիտասարդության հռչակագիր։

Գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ողջունել է երիտասարդների ներգրավումը միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում, բարձր գնահատել երիտասարդների մասնակցությունը միջոցառմանը և շեշտել վերջինիս շարունակական բնույթը։ ՄԱԿ-ի մոդել համաժողովի լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան փորձաշրջան անցնելու ՀՀ ԱԳ նախարարությունում և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։