ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագի...

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարության Դիվանագիտական ակադեմիայի ղեկավար, լիազոր նախարար Նիկոլաս Մանոլիսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են դիվանագիտական վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Դիվանագիտական դպրոցի և Կիպրոսի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։

Դավիթ Կարապետյանն ու Նիկոլաս Մանոլիսը  անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին՝ փոփոխվող դինամիկայի համատեքստում կարևորելով դիվանագիտական կարողությունների ամրապնդումը և վերահաստատելով Հայաստանի և Կիպրոսի միջև համագործակցության հետագա խորացման փոխադարձ հանձնառությունը: