Ռուս սահմանապահները հայ-իրանական սահմանի «Ագարակ» անցակետում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համագործակցությամբ կանխել են ՀՀ տարածք թմրանյութ ներմուծելու փորձը:
ՀՀ-ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրանից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներից մեկի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 190 գրամ կշռող սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ենթադրաբար «մետամֆիտամին» տեսակի թմրանյութ: ՀՀ համապատասխան մարմիններն իրականացնում են համալիր միջոցառումներ՝ հանցագործության հանգամանքները պարզելու համար:



