Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների հետևա...

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«2021-ի օգոստոսի 15-ին ասում էի, որ Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների հետևանքով Արցախի գրավյալ տարածքներում կարող են հայտնվել ահաբեկչական խմբավորումներ և սպառնալիք լինել ինչպես հայկական, այնպես էլ իրանական պետականությանը։

 

Շատերը կրկին համարեցին, որ ես ֆանտաստիկայի ժանրից եմ խոսում և աֆղանական ահաբեկչությունը որևէ կերպ մեզ չի հասնի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան զրկվել են աֆղանական գործոնից։

 

Այսօր Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ Աֆղանստանից գրոհայիններ է տեղափոխում Արցախի օկուպացված տարածքներ։

 

Եթե նախկինում իմ ֆաստարկված վերլուծությունները իրականություն էին դառնում 2-3 ամիս անց, ապա այս դեպքում 15 օր անցավ։ Իրադարձությունների ընթացքն արագանում է, մենք ևս մեր գործողությունները արագացնելու կարիք ունենք, հակառակ դեպքում էլի թղթե շերեփի օրն ենք ընկնելու։ Պետք է տեսնել ապագան ու գործողությունները կառուցել ըստ դրա»։