Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կժամանի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու Զապորոժիեի ատոմակայանի շուրջ հետագա համագործակցության համար։ Այս մասին նա հայտարարել է RFI ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկխոսության կարիք կա: Ուստի հաջորդ շաբաթ ես կլինեմ Ռուսաստանում՝ այս երկխոսությունն իրականացնելու համար»,- նշել է նա։
Գրոսսին հավելել է, որ իրականում փետրվարի 7-ին կժամանի Ռուսաստան՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում չորրորդ ստուգման համար։ Նրա խոսքով, ԱԷԿ-ում ԱԷՄԳ-ի աշխատակիցների ներկայությունը հեշտ չէր, սակայն նրանց և Զապորոժիեի ԱԷԿ-ի ռուսական վարչակազմի միջև պահպանվում են մասնագիտական ճիշտ հարաբերություններ։ Այժմ եկել է հարաբերական հանգստության շրջանը, պարզաբանել է գլխավոր տնօրենը՝ նշելով, որ նախկինում ԱԷՄԳ-ի աշխատակիցները ուղղակի հարձակումներ են գրանցել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա։ Գրոսսին չի նշել, թե ում կողմից են դրանք ձեռնարկվել։
«Իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն։ Կարևոր է շարունակել դիվանագիտությունը և տեխնիկական մոտեցումը»,- եզրափակել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը։