Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Իրանի հե...

Մեկնարկել են ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները։ Դրանք անցկացվում են Ադրբեջանի հարավային սահմանների մոտ գտնվող տարածքներում, Իրանի մոտակայքում:

Այս մասին երեկ հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։

«Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի գլխավորությամբ անցկացվող զորավարժությունների պլանի համաձայն՝ զորամասերը բերվել են «Տագնապի» ազդանշանի։

Այն բանից հետո, երբ հատուկ նշանակության ջոկատները, լքելով մշտական տեղակայման կետերը, առաջ շարժվեցին դեպի օպերատիվ տարածքներ, լսվեցին հրամանատարների հաղորդումները և հստակեցվեցին խնդիրները։ Զորավարժություններին ներգրավված ՌՕՈՒ ստորաբաժանումներն ու ստորաբաժանումները և հրթիռահրետանային զորքերը կենտրոնացած են համապատասխան օդանավակայաններում և տարածքներում։ Կազմակերպվել է փոխգործակցություն այլ տիպի զորքերի հետ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Ըստ պլանի՝ զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով ռազմաօդային ուժերի և նրանց աջակցող հրթիռահրետանային ստորաբաժանումների հետ։