Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տա...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Այս մասին Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ մամուլի համար համատեղ հայտարարության մեջ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:

«Պետք է նաև նշեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռնափոխադրման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի առաքումն էր դեպի Հայաստան», — հայտարարել է Ալիևը: