
Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված «Թյուրքական պետությունների կազմակերպության»12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել առաջարկով։ Կազմակերպության անդամ երկրներին նա առջարկել է Ադրբեջանում անցկացնել համատեղ զորավարժություն։ Ադրբեջանի ղեկավարը նաև հիշեցրել է, որ վերջին մեկ տարում Թուրքիայի հետ անցկացրել են ավելի քան 25 զորավարժություն, գրում է «Էրմենիհաբեր»-ը։
«Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական և անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը՝ առաջարկում ենք 2026-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների միջև համատեղ զորավարժությունն անցկացնել Ադրբեջանում»,- նշել է Ալիևը։