Ադրբեջանը տեղեկատվական հող է նախապատրաստում ն...

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները  գնդակոծության են ենթարկել  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերը,  բացարձակ սուտ է և իրականությանը չի համապատասխանում, հաղորդում են Արցախի Պաշտպանության բանակից։

«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր գործելաոճին, տեղեկատվական հող է նախապատրաստում նաև Արցախի Հանրապետության ուղղությամբ  սադրանքներ ձեռնարկելու համար։

Տվյալ պահին իրավիճակն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշված է ՊԲ հաղորդագրությունում։