
Day.az լրատվականը հայտնում է, որ օկուպացված Արցախում՝ «Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջաններում աշխատանքներ կիրականացվեն երկրաֆիզիկական անոմալիաների վերլուծության և հանքանյութերի դրսևորումների գնահատման ուղղությամբ։
Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը կից Երկրաբանական հետազոտությունների գործակալությունը փնտրում է ընկերություն երկրաբանահետախուզական աշխատանքներ Արցախում կատարելու համար՝ ներկայացնելով կանխատեսում, որ այդ աշխատանքները կարժենան 199,7 հազար մանաթ։ Մանսավորապես՝ կիրականացվեն լիթոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքանյութերի որոնման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն։ Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը, հայտնել էր, որ «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի կապիտալի ավելացումը տեղի է ունեցել շրջանառության մեջ գտնվող ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի աճի շնորհիվ՝ բաժնետոմսի անվանական արժեքը մեկ արժեթղթի համար 31-ից բարձրացվել է մինչև 139.15 մանաթ։ Շրջանառության մեջ է բաժնետիրական ընկերության 2 միլիոն բաժնետոմս։ Ահա, թե ինչպիսի օգուտներ է ակնկալում ակնկալում Ադրբեջանը՝ Արցախի հանքահումաքային պոտենցիալի գնահատմամբ։
Ներկայումս, փաստորեն, Ադրբեջանն աշխատում է երկու ուղղությամբ․ մի կողմից հենվելով հենց հայաստանյան կազմակերպությունների գեներացրած ապատեղեկատվության և կեղծ վտանգների վերաբերյալ ահազանգերի վրա, պայքարում է Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ փորձելով հնարավորինս թուլացնել ՀՀ տնտեսությունը։ Մյուս կողմից, միլիոնավոր դոլարներ ներդնելով Արցախում նոր հանքավայրեր է հետախուզում՝ իր բանակն ու տնտեսությունն էլ ավելի հզորացնելու նպատակով։