Ադրբեջանը փորձելու է սահմանադրական փոփոխությո...

Ադրբեջանը փորձելու է սահմանադրական փոփոխությունների մեր ծրագիրը ամեն կերպ, Հայաստանի ընդդիմադիր շրջանակների եւ օտարերկրյա պետությունների հետ սինխրոնիզացված խափանել: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Դա ակնհայտ է, պետք է կատարյալ ապուշ լինել մտածելու համար, որ եթե Ալիեւն ուզենա մեր Սահմանադրությունը փոխվի, ինքը պետք է հայտարարի՝ ես ուզում եմ, որ այդ Սահմանադրությունը փոխվի: Ես այդպիսի որոշ ապուշների մեկնաբանություններ այսօր առավոտյան արդեն կարդացել եմ: Քաղաքական դաշտի մասին է խոսքը: Ակնհայտ է, որ եթե Ալիեւն ուզենա խափանել ինչ-որ մի պրոցես Հայաստանում, նա կասի, որ  ուզում է այդ պրոցեսը Հայաստանում: Դա հասարակ, պարզ տրամաբանություն է: Ալիեւը հիմար մարդ չի ու շատ լավ այդ ամեն ինչը հասկանում է»,-ասաց նա: