Ադրբեջանը պնդում է՝ Մեծամորի ատոմակայանը պետք...

Ադրբեջանը պնդում է Մեծամորի ատոմակայանի փակման հարցում: Sputnik գործակալության հաղորդմամբ՝ Բաքուն միջազգային հանրությանը կոչ է անում այդ ուղղությամբ ուժերը կենտրոնացնել։

 
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական ԱԷԿ-ը որակել է ամենավտանգավոր ատոմակայաններից մեկ աշխարրհում և «սպառնալիք ողջ տարածաշրջանի համար»։

Ներկայումս Մեծամորի ատոմակայանում վերանորոգում է ընթանում։ Կայանի արդիականացումն իրականացնում է «Росатом»-ը։ Ավարտից հետո ԱԷԿ-ի ծառայությունը կերկարաձգվի առնվազն մինչև 2026 թվականը։