Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է հ...

Ադրբեջանը տարածում է հայատյաց հռետորաբանություն։ Այս մասին «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ դեկտեմբերի 12-ին Երեւանում ասել է օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանում այդ քաղաքականությունն իրականացվում է պետական մակարդակով։

Մանասյանը հիշեցրել է, որ հայատյաց հայտարարություններ հնչում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

Նա դա անվանել է շատ վտանգավոր եւ տագնապեցնող, քանի որ այդ իրավիճակը հայերի կյանքն անհուսալի է դարձնում ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ աշխարհում։

«Հետեւաբար, դրան պետք է սեւեռվի ողջ միջազգային հանրության ուշադրությունը»,- ասել է Հայաստանի օմբուդսմենը։