Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրան...

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող գործունեության համար, և նրանց հանձնարարվել է լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բոյոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար. պահանջել են այդ անձանցից 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։