Ադրբեջանը պայմանագիր է ստորագրել թուրքական ըն...

Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական TUSAŞ ընկերության միջև ստորագրվել է Սու-25 գրոհային ինքնաթիռների արդիականացման պայմանագիր։

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլում անցկացվող IDEF-23 պաշտպանական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության պետ Ագիլ Գուրբանովը և TUSAŞ-ի գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը։