Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի, ինչպես նաև սահմանազատման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է Интерфакс-Азербайджан-ը:
«Ես բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ուղղությամբ, որպեսզի ամբողջությամբ ավարտին հասցնենք փոխհարաբերությունների ռազմական կողմը եւ նվազագույնի հասցնենք ապագա ռիսկերը», - ասել Է Ալիեւը հինգշաբթի "Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հեռանկարներ" թեմայով բանավեճի ժամանակ:



