Ադրբեջանը նոր զորամաս է բացել Հայաստանի հետ ս...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը բացել է  հատուկ նշանակության ուժերի նոր զորամասը՝ Քելբաջարի շրջանում ՝ Հայաստանի հետ սահմանին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի կայքը:

Ըստ աղբյուրի՝ առաջին զորամասը բացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին Հադրութում:

Իր ելույթում Ալիևն ասել է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են Հայաստանի հետ Ադրբեջանի ողջ սահմանի երկայնքով:

«Նախատեսվում է հատուկ նշանակության նոր զորամասերի բացում, եւ այդ զինված ուժերում ծառայելու են հազարավոր ադրբեջանցիներ։  Դա կմեծացնի մեր հզորությունը», - հայտարարել Է Ալիեւը ։