Ադրբեջանը նախապատրատում է Արցախի հայության ցե...

Ադրբեջանի կողմից եռակողմ եւ այլ ձեւաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն: Կկառավարության նիստում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ եւ Հին թաղեր բնակավայրերը եւ հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները եւ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ 2021թ. նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահն ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարեւոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության եւ կայունության ապահովման գործում: Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը: «Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով եւ այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլեւ ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստություն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը: