Ադրբեջանը մշակում է արհեստական բանականության ռազմավարություն, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ հունվարի 31-ին ելույթ ունենալով Digital Almaty թվային միջազգային ֆորումի լիագումար նիստում։
«Մենք Ադրբեջանի համար արհեստական բանալանության ռազմավարություն ենք մշակում։ Մենք հատկապես կարևորում ենք այն առաջնահերթ ոլորտների առանձնացումը, որտեղ ԱԲ տեխնոլոգիայի ներդրումը կարող է զգալիորեն բարձրացնել արդյունավետությունը՝ առողջապահություն, տրանսպորտ և կրթություն: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև ժամանակակից և ճկուն օրենսդրության մշակմանը և ներդրմանն այս ոլորտումներում», - ասել է Ասադովը։