Ադրբեջանը մեզ աջակցել է Հնդկաստանի հետ վերջին...

Geo.tv-ի փոխանցմամբ՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն օկուպացված Լեռնային Ղարաբաղում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Շարիֆը շնորհակալություն է հայտնել Ալիևին Հնդկաստանի հետ վերջին հակամարտության ժամանակ Ադրբեջանի կողմից Պակիստանին ցուցաբերված աջակցության համար։

Նա ասել է, որ Պակիստանը նույնպես շարունակական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին «դժվարին ժամանակներում», նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիվ պատերազմը։