Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Խաղաղության խորհուրդ» անվամբ միջազգային կազմակերպություն ստեղծելու իր որոշման մասին և հրավիրեց Ադրբեջանին դառնալ հիմնադիր անդամ։ Այս մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ Ադրբեջանն ընդունել է հրավերը և ամերիկյան կողմին տեղեկացրել է Խաղաղության խորհրդի հիմնադիր անդամ դառնալու իր մտադրության մասին: Ամերիկյան կողմին կուղարկվի պաշտոնական նամակ, որը հաստատում է Ադրբեջանի անդամակցությունը Խաղաղության խորհրդին, և համապատասխան միջոցառումները կիրականացվեն պահանջվող ընթացակարգերին համապատասխան:



