Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն որոշակի դեր ունեցավ Հայաստանում 2018-ի գարնան իշխանափոխության մեջ: Ադրբեջանի առաջնորդի խոսքերը փոխանցում է Лента.ру-ն՝ Minval-ին հղումով:
«Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմը Հայաստանում քաղաքական ասպարեզից հեռացնելու գործում կա մեր դերը: Ես չեմ ուզում խոսել այդ մասին և ուռճացնել մեր դերը: Ես կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որը մենք վարում ենք Հայաստանի հետ կապված, արդարացնում է իրեն », - ասաց Ալիևը երկրի կառավարության նիստում:
Oxu.az-ի փոխանցմամբ, Ալիևը Հայաստանի նախկին իշխանություններին անվանեց «արյունախեղողների խմբավորում»:
«Հայկական պետականությունն արդեն փլուզվել է: Միևնույն ժամանակ, արդարությունը վերականգնվեց, արյունախեղողների խմբավորումը թողեց իշխանությունը », - նշեց նա:
«Իմ ասածը կրկնում է հայ ժողովուրդը: Ես ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեցի, որ սա կոռումպացված խմբավորման ռեժիմն է: Հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը: Ես ասացի, որ սա , արյունախեղող, գող, հանցավոր ռեժիմ է: Հիմա սա կրկնում է հայ ժողովուրդը: Հայաստանի տնտեսական ներուժը զրոյական է, նրանց հերոսները գողեր են, գեներալները ՝ գողեր», - ասաց Ադրբեջանի նախագահը:
Ապրիլին Հայաստանում անցկացվեցին զանգվածային բողոքներ ընդդեմ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակման: Ընդդիմությանը հաջողվեց հասնել նրան, որ Սարգսյանը լքի իր պաշտոնը, իսկ մայիսին Հայաստանի Ազգային ժողովը վարչապետ ընտրեց ցույցերի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: