Ադրբեջանը «խորհրդային» տրամաչափով հրետանային...

Ադրբեջանը մեծացնում է Կիևին ցուցաբերվող աջակցությունը և նախատեսում է ուկրաինական բանակին մատակարարել «խորհրդային» տրամաչափի հրետանային արկեր։ Այս մասին հաղորդում է «Ջոկեր ԴՆՌ» հեռուստաալիքը՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության սեփական աղբյուրներին։

Ադրբեջանը հաստատում է 122 և 152 մմ տրամաչափի հրետանային արկերի սերիական արտադրությունը։ Արտադրական ուժերը տեղակայվում են Բաքվում՝ «Ավիաագրեգատ» գործարանի տարածքում։ Ներկայումս ընթանում են թուրքական ընկերությունների, մասնավորապես՝ «Lasko-1000» և «Lasko-350» արդյունաբերական մամլիչների մոնտաժումը և կարգավորումը։ Միաժամանակ, Բուլղարիայի հետ բանակցություններ են ընթանում երկու ժամանակակից սարքավորումների գնման և տեղադրման շուրջ, որոնք կարտադրեն հրետանային արկերի կորպուսներ։