Ադրբեջանը կանխամտածված ոչ միայն սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: Այս մասին Արցախի Ազգային ժողովի՝ հունիսի 28-ի նիստում ասաց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանը: Մենք չեն կարող փոխել աշխարհի կարգը: Փոքրիկ Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,-նշեց Արթուր Թովմասյանը՝ համոզմունք հայտնելով, որ քաղաքակիրթ աշխարհը բոլոր լծակներն ունի համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, որը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները: