Ադրբեջանը հրապարակայնորեն չի ընդունում ՀՀ տար...

Իրականում Հայաստանը շահագրգռված է որևէ  անաչառ, չեզոք միջնորդությամբ: Մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս նպատակներով, մղումներից ելնելով արվում են: Բազմաթիվ  կարևոր հանդիպումներ են տեղի ունենում Բրյուսելում՝  նախագահ Միշելի միջնորդությամբ: 

Այս մասին այսօր Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մինչ այժմ չենք տեսնում ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր եղել են փակ հանդիպումների  ժամանակ: Սա մեզ համար խիստ մտահոգիչ է և կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից»։