
Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները նորմալ են եւ լավ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը, տեղեկացրել են ադրբեջանական ռեսուրսները։
«Կան պահեր, որոնցում կարծիքները տարբերվում են։ Օրինակ, ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին։ Ադրբեջանական քաղաքականությունը կառուցվում է երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա, այդ թվում եւ Ուկրաինայի։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը բարիդրացիության կողմնակից է, որից կախված են տնտեսական եւ քաղաքական հարաբերությունները»,- նշել է Բայրամովը։