Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին փոխանցել է Հայաստանին 2020 թ. նոյեմբերի 10-ին Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածներն այդպիսին չեն համարվում և պատասխան կտան օրենքի առջև: Այս մասին РИА Новости-ին ասել են ադրբեջանական ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էին, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին:
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն անհամաձայնություն էր հայտնել Բաքվի հայտարարությանը:
«Այս եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի կողմից ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար Ադրբեջանի տարածք ուղարկված անձինք, համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, չեն համարվում և չեն կարող համարվել ռազմագերիներ: Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում Ադրբեջանի Քրեական օրենսգրքի համաձայն: Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր ձերբակալվածներին, որոնք համարվում էին ռազմագերիներ», - հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից: