Յուրաքանչյուր առավոտ սկսվում է ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների մասին տեղեկություններով։
Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այդ հարձակումների միջոցով Ադրբեջանը «խաղաղություն» է առաջարկում Հայաստանին։ Միջազգային հանրությունը լուռ հետեւում է այս աբսուրդին։ Ասելու բան չկա»,- գրել է Մարուքյանը: