Ադրբեջանը հաստատում է իր զինվորի մահը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ զինվորը մոլորվել է և սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:

Մինչդեռ հայկական կողմը ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը, ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ձախողվել էր: