«Ադրբեջանը եթե խնդիր ունի, լուծումը մեկ է՝ խա...

Հիմա մենք աշխատում ենք ու  մենք պայման չունենք Խաղաղության համաձայնագիրը ստորագրել, Ադրբեջանն այդքան էլ պարզ չի պայման ունի, պայման չունի, իրենք այդ թեմաներն առաջ են քաշում և մենք այդ թեմաների հետ առնչվում և առերեսվում ենք։ Այս մասին Գերմանիայում ասել է Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով լրագրողի այն ասածին, որ այս պահին Հայաստանին և Ադրբեջանին պայմանագիր կնքելու համար  խանգարո՞ւմ է Ադրբեջանի առաջ քաշած պայմանները՝ Սահմանադրությունը փոփոխելը։

«Եթե Ադրբեջանը մտածում է, որ մեր Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան, այդ խնդիրը լուծելուամենակարճ ձևը Խաղաղության համաձայանգիրը ստորագրելն է։ Որովհետև երբ-որ Խաղաղության համաձայանգիրը ստորագրի, մենք մեր օրենսդրությանը համաձայն պարտավոր ենք, ստիպված ենք, չեն կարող չուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի դատարանը ստուգի այդ համաձայանգրի համապատասխանությունը Հայաստնաի Հանրապետության Սահմանադրությանը»,-ասել է Փաշինյանը։

«Այսօր ես չունեմ լեգիտիմություն ՀՀ ժողովրդին ասել, եկեք Սահմանադրությունը փոխենք։ Ինչու, որովհետև ՀՀ ժողովուրդը ինձ կասի, 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, հետևաբար ինչու փոխենք մեր Սահմանադրությունը, կստացվի որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք, բա որ դրանից հետո 2-րդ կամ 3-րդ քմահաճույքը ի հայտ եկավ, ինչ ենք անելու»,-ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ Ադրբեջանի հետ չեն քննարկում Սահմանադրության հարցը, որովհետև դա մեր ներքին հարցն է։