Ադրբեջանը երկաթգիծ կկառուցի դեպի Ստեփանակերտ։
2024 թվականին «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն կսկսի Աղդամ-Ստեփանակերտ նոր երկաթուղային գծի շինարարությունը։
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը, այս մասին հայտարարել է ՓԲԸ-ի շինարարական նախագծերի բաժնի ղեկավար Թուրալ Աբբասլըն:
Նրա խոսքով, արդեն սկսվել է ճանապարհի նախագծումը, կատարվել է տարածքի նախնական զննում, ուրվագծվել է ճանապարհի նախնական երթուղին։
«Այս նախագծի նպատակն է Ստեփանակերտն և Շուշին միացնել հանրապետության երկաթուղային ցանցին, թույլ տալ արդյունավետ ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնել այս ուղղությամբ»,- ընդգծել է Աբբասլըն:



