Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վ...

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Այս մասին Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը՝ հավելելով. «Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»

 

Սուրբ Համբարձման եկեղեցին գտնվում է Բերձորի հարավարևմտյան ծայրամասում, Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին։

Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին հիմնադրվել է Քաշաթաղի շրջանային վարչակազմի առաջին ղեկավար Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ։ Շինարարությունն ավարտվել է 1998-ին, գմբեթի խաչը օծվել է 1998 թվականի մայիսի 31-ին: Եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Շինարարությունը ղեկավարել է Գեորգի Առաքելյանը։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի հեղինակներն են անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը, նկարիչ Կարո Մկրտչյանը, փայտագործ վարպետ Վանո Դադոյանը և ուրիշներ: Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից՝ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

 

Մինչև 2022 թվականի օգոստոսի 25-ը` թշնամուն հանձնելը, եկեղեցին գտնվում էր բարվոք վիճակում։ 2022 թվականի օգոստոսի 25-ին Բերձորից տարհանվել է 47 մշակութային հուշարձան, այդ թվում՝ խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ։