Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն...

Ադրբեջանը բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում․ Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը առցանց համաժողովի ընթացքում։

Նախարարը տեղեկացրել է, որ Արցախում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել: «Ադրբեջանական կողմը միտումնավոր խոչընդոտում է Արցախի մասնակցությանը, որպեսզի վերջինս չկարողանա պատմել ծանրագույն իրավիճակի մասին։ Ուստի նախարարն ինքն է ներկայացրել իրավիճակը»,-նշել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված պատերազմի՝ վարձկանների օգտագործման, Թուրքիայի մասնակցության համար Ադրբեջանի անպատժելիության արդյունքում։ Դրա համար էլ բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում։

Նախարարն ընդգծել է, որ երկրներն ու կազմակերպությունները պետք է ջանքեր գործադրեն՝ Ադրբեջանին զսպելու համար: Նրա գնահատմամբ՝ Բաքուն նաեւ փորձում է օգտվել միջազգային «բարենպաստ» իրավիճակից եւ հասնել Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը։